Նոյեմբեր 26, 2017 10:49 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է  ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ

Նիդերլանդներում ԻԻՀ դեսպան և Հաագայում քիմական զենքերի չտարածման կազմակերպության (OPCW) ներկայացուցիչ Ալիռեզա Ջահանգիրին ասել է.-«Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից քիմական զենքերի չտարածման կազմակերպությունը Սիրիայի դեմ որպես ճնշման լծակ օգտագործելու ջանքերը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ալիռեզա Ջահանգիրին հավելել է.-«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չկարողացան ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիային դատապարտել քիմիական զենքերի օգտագործման կապակցությամբ: Իսկ այժմ նրանք փորձում են այլ մեղադրանքներ հնչեցնել Սիրիայի դեմ»:

 Հաագայում  քիմիական զենքերի չտարածման կազմակերպության (OPCW) ներկայացուցիչ Ալիռեզա Ջահանգիրին հստակեցրել է, որ Սիրիայի դեմ կազմակերպության լծակի օգտագործումն իրականացվել է Սիրիայի Ալ-Շաաիրաթ ավիաբազայի դեմ իրականացրած հարձակումը արդարացնելու և Խան Շեյխունի քիմիական հարձակման մեջ Սիրիայի կառավարությանը մեղավոր ճանաչելու համար:  

Պիտակ