Իրանը, 17 հազար նահատակներով, ահաբեկչական հարձակումների ամենամեծ զոհն է
«Հաբիլիան հիմնադրամ»-ի (Իրանի ահաբեկչության նահատակների ընտանիքներ) գլխավոր քարտուղարն ասել է.« Իրանը 1979 թվականին իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր մշտապես ճաշակել է ահաբեկչության դառը համը: Իրանում 17 հազար մարդ նահատակվել է ահաբեկչական հարձակումների ընթացքում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Հաշեմինեժադը երկուշաբթի օրն Իրանի արևմտյան Սանանդաջ քաղաքում Իրանում ահաբեկչության նահատակների հիշատակի մեծարման հանդիսության համադրման ու ծրագրավորման նիստում, ասել է. «Իրանում ահաբեկիչների հարձակումների թիրախում հայտնված անձինք քաղաքական ու կրոնական անցյալ են ունեցել և սպանվել են սիոնիստների գործակալների ու նրանց հովանավորների կողմից»:
«Թեև Իրանում ահաբեկիչները սպանել են հայտնի գործիչների ու անձանց, սակայն ժողովուրդը թույլ չի տվել, որ այդ ահաբեկչական հարձակումները որևէ վնաս հասցնեն իսլամական հեղափոխությանն ու համակարգին»,-հայտարարել է «Հաբիլիան հիմնադրամ»-ի գլխավոր քարտուղարը:
«Հաբիլիան հիմնադրամ» (Իրանի ահաբեկչության նահատակների ընտանիքներ) ՀԿ-ն հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով հետևել Իրանում ահաբեկչության զոհերի գործերի ընթացքին: