Սալեհի.«Մի խումբ երկրներ փորձում են խափանել ՀԳՀԾ-ն»
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը գործնական համաձայնագիր է, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է.«Մի խումբ երկրներ փորձում են խափանել ՀԳՀԾ-ն, բայց առ այսօր նրանք չեն կարողացել ինչ-որ քայլ անել »:
Իսլամական միասնության 31-րդ միջազգային համաժողովի շրջանակում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կապակցությամբ Ալի Աքբար Սալեհին ասել է, որ ինչպես եվրոպացիները, Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանել են ՀԳՀԾ-ն, այս համաձայնագիրը կպահպանվի»:
Սալեհին հավելել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը նպաստում է միջուկային զենքերի չտարածման պայմանագրի (NPT) ամրապնդմանը, ինչը բխում է Իրանի և միջազգային հանրության շահերից»:
Անդրադառնալով տարածաշրջանի ճգնաժամերին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է.«Այս իրավիճակը տարածաշրջանում ճգնաժամ հարուցող երկրների վնասին կլինի և նրանք ավելի կընկղմվեն իրենց ստեղծած ճգնաժամի մեջ»: