Ռոհանի .«Արաբիան պետք է հրաժարվի Իսրայելի ռեժիմին խոնարհվելուց»
«Եթե Սաուդյան Արաբիան դադարեցնի Եմենի ռմբակոծումը և ռեժիմի հետ կապեր ունենալու համար աղերսանքը, ապա Իրանը ոչ մի խնդիր չի ուենա Արաբիայի հետ». ասել է ԻԻՀ նախագահը:
Դեկտեմբերի 10-ին իրանական 1397 թվականի տարեկան ընդհանուր բյուջեի օրինագիծը խորհրդարանին ներկայացնելու ժամանակ, Հասան Ռոհանին ասել է .«Սիոնիստական ռեժիմի հետ սխալ հարաբերություններին վերջ դնելով և Եմենի ժողովրդի ռմբակոծումը դադարեցնելով, Ռիադը կարող է Իրանի հետ հարաբերություններ հաստատել»:
Նշելով, որ Իրանին հաջողվեց կայունությունը տարածաշրջան վերադարձնել, Իրանի նախագահը հավաստել է.«Դիմադրության մարտիկները հուսահատեցրին համաշխարհային իմպերիալիզմին ու սիոնիզմին ՝ ապահով դարձնելով Սիրիան, Իրաքը և Լիբանանը և կամոք Աստծո, մոտ ապագայում ապահով է դառնալու նաև Եմենը»:
«Իրանը չի դառնալու ՀԳՀԾ-ն խախտող առաջին կողմը, սակայն եթե դիմացի կողմը խախտի միջուկային համաձայնությունը, ապա Թեհրանը ոչ մի մտահոգություն չի ունենալու». նշել է նախագահ Ռոհանին:
Իրանի նախագահը հավելել է.«Զբաղվածությունը, տնտեսական աճը, աղքատության ու անհավասարությունների պակասեցումը, նաև տնտեսության ոլորտում մասնավոր բաժնի ներկայությունն ու ակտիվությունը ՝ որպես ժողովրդի գլխավոր պահանջներ, ընդգրկվել են Իրանի առաջիկա տարվա ընդհանուր բյուջեի օրինագծում: