Դեկտեմբեր 10, 2017 16:25 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդը գովաբանել է Պաղեստինի օգտին իրանցի ըմբիշի քայլը

Կիրակի օրը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Թեհրանում ըմբշամարտի առաջնությանը մասնակցած իրանցի ըմբիշ Ալիռեզա Քարիմիի և նրա ընտանիքի հետ հանդիպման ժամանակ գովաբանել ու բարձր է գնահատել երիտասարդ մարզիկի քայլը:

Լեհաստանում անցկացվող մինչև 23 տարեկան ըմբշամարտի առաջնությունում Ալիռեզա Քարիմին հրաժարվել էր մրցել սիոնիստական ռեժիմը ներկայացնող ըմբիշի հետ:

Բարձր գնահատելով իրանցի ըմբիշի այդ քայլը Այաթոլլահ Խամենեին նշել է, որ իրանցի մարզիկի քայլից իրեն հպարտ է զգում:

«Արժևորեք այս պահերը: Աստծված Ձեզ պարգևատրելու է սրա համար». ավելացրել է իսլամական հեղափոխության Նորին Վսեմություն առաջնորդը:

Պիտակ