Սեպտեմբեր 26, 2024 18:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ութամյա պարտադրված պատերազմի և Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նմանությունները  հեղափոխության առաջնորդի տեսանկյունից

Սահաբ- Ջիհադի և Դիմադրության ոլորտի մի խումբ վետերաններ և ակտիվիստներ չորեքշաբթի առավոտյան Սրբազան պաշտպանության շաբաթվա հինգերորդ օրը լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում հանդիպել են Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ։ Այս հանդիպմանը հեղափոխության առաջնորդը համեմատական ​​վերլուծություն է ներկայացրել Իրանի դեմ Իրաքի 8-ամյա պարտադրված պատերազմի եւ Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայիս պատերազմի վերաբերյալ։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի տեսանկյունից պարտադրված  պատերազմի և Գազայի պատերազմի համեմատության առանցքներից մեկը, երկու պատերազմների մեկնարկի պատճառն էր։ Երկու պատերազմների պատճառն էլ համաշխարհային համակարգի պարագլուխների միտումներն ու վարած քաղաքականությունն էին։
Իրանի դեն Իրաքի պարտադրած պատերազմում, ըստ Այաթոլլահ Խամենեիի, այդ օրվա աշխարհակարգի պարագլուխները, այսինքն՝ ԱՄՆ-ն ու Խորհրդային Միությունը և նրանց հետևորդները, անհանդուրժելի համարեցին Իրանի իսլամական հեղափոխության նոր միտքը և ուղերձը։

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ այդ օրը աշխարհակարգի պարագլուխների թշնամության պատճառն այն էր,  որ Իսլամական հեղափոխությունը հստակ  դեմ էր հանդես գալիս  աշխարհում գերիշխող կեղծ ու կործանարար կարգերի դեմ, որը նշանակում էր աշխարհը բաժանել գերիշխողի ու նրան ենթարկվող կողմերի, և գերիշխողների մշակույթն ու կարծիքը պարտադրել այլ  երկրներին։

Ընդգծելով, որ բռնապետները չէին կարող հանդուրժել Իսլամական հեղափոխության նոր խոսքը, որը գրավիչ էր ժողովուրդների  համար, գերապատիվ առաջնորդը  ասաց. -«Նրանք սպասում էին Իրանի վրա հարձակվելու հնարավորության, և Սադամը, որը պատեհապաշտ, ագահ, լկտի, դաժան և անխոհեմ մարդ էր, այդ հնարավորությունը ընձեռեց գերտերություններին և  գերտերությունների հրահրումով նա  հարձակվեց Իրանի վրա»:Այս իրավիճակն առկա է նաև Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի վերաբերյալ։ ԱՄՆ-ն և եվրոպական որոշ երկրներ դեմ են դիմադրության առանցքին և նրա հզորացմանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, և նրանք Գազայի դեմ պատերազմի համար լիովին աջակցեցին Սիոնիստական ​​ռեժիմին, որն դիմադրության դեմ պայքարելու անհրաժեշտ շարժառիթ ուներ։

Հեղափոխության առաջնորդի կողմից Իրանի դեմ Իրաքի պարտադրված պատերազմի  և Գազայի պատերազմի համեմատական ​​վերլուծության մեկ այլ առանցքն է կազմում՝ ԱՄՆ-ի  և Արևմուտքի  կողմից պատերազմի մի կողմին աջակցություն ցուցաբերելը։ Պարտադրված պատերազմում ԱՄՆ-ն   լիովին Իրաքի կողմն էր։ Փաստն այն է, որ Գազայի եւ Լիբանանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններն իրականացվում են նաեւ ԱՄՆ-ի բացահայտ ու համակողմանի աջակցությամբ։ ԱՄՆ-ի կողմից վետոյի իրավունքի գործիքային կիրառումը պատճառ է դարձել,որ  Սիոնիստական ​​ռեժիմի դեմ կամ Գազայում ցեղասպանությունը կասեցնելու ոչ մի լուրջ բանաձև չհաստատվի  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Հեղափոխության առաջնորդն ասաց. «Ամերիկան ​​ասում է, որ մենք որևէ միջամտություն չենք կատարում և չունենք տեղեկություն, բայց իրենք և՛ տեղեկություն ունեն, և՛ միջամտում են։ ԱՄՆ-ի  ներկայիս կառավարությանն անհրաժեշտ է Սիոնիստական ​​ռեժիմի հաղթանակն առաջիկա ընտրություններում»։

Պարտադրված պատերազմի և Գազայի պատերազմի համեմատության մյուս առանցքը հեղափոխության առաջնորդի տեսանկյունից, այն էր, որ երկու պատերազմներն էլ «Ջիհադ են հանուն Ալլահի»: Այս առնչությամբ Իսլամական հեղափոխության առաջնորդն անդրադարձավ  Գազային աջակցելու  լիբանանյան «Հեզբոլլահի» գործողությանը , ասելով․-«Լիբանանի Հեզբոլլահը, որը Գազայի հատվածը պաշտպանելու  պատճառով պայքարում է Սիոնիստական ռեժիմի դեմ  և ենթարկվում դառը միջադեպերի, փաստորեն պայքարում է հանուն Ալլահի»:

Իրանի դեմ Իրաքի 8-ամյա պատերազմը Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայիս պատերազմի հետ համեմատելու մյուս կարևոր առանցքը պատերազմող կողմերի ռազմական իրավիճակն  է։8-ամյա պատերազմում Իրաքը ռազմական տեխնիկայի և համաշխարհային տերությունների աջակցության առումով շատ ավելի լավ իրավիճակ ուներ, քան Իրանը։ Գազայի դեմ ընթացող պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմն ունի ավելի ու ավելի արդիական սարքավորումներ և  վայելում  է  Արևմուտքի աջակցությունը։ 

Սակայն կարևորն այն է, որ  զինտեխնիկայի գերակայությունը  հաղթանակի պատճառ չէ, ինչպես Սադամի Բաասական ռեժիմը 8-ամյա պատերազմում չհաղթեց Իրանի դեմ պատերազմում։ Այսօր էլ, չնայած գերազանց տեխնիկայի, Սիոնիստական ​​ռեժիմը դեռ չի հասել իր ռազմական նպատակներին, այդ թվում՝ սիոնիստ գերիների ազատ արձակմանը և ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը: Այդ իսկ պատճառով օրակարգում է պահում կանանց ու երեխաների դեմ հանցագործություններն ու սպանությունները,և հրամանատարների հրապարակային սպանությունները։

Այս առնչությամբ, հեղափոխության առաջնորդը նշելով,որ սիոնիստական ​​թշնամին  ունի փող, զենք ու համաշխարհային քարոզչություն ասաց.-Հավատացյալ և մուջահեդ կողմի սարքավորումներն ու հնարավորությունները շատ ավելի փոքր են, քան հակառակորդինը, սակայն հաղթական կողմը Ալլահի ճանապարհին պայքարողներն են, այսինքն պաղեստինյան դիմադրությունն ու  Լիբանանի Հեզբոլլահը: Եթե Սիոնիստական ​​ռեժիմը կարողանար պարտության մատնել  թե՝ Գազայի, թե՛ Հորդանան գետի  արեւմտյան ափի  և թե՝ Լիբանանի պայքրարող ուժերին, ապա այս տեսակի հանցագործության կարիքը չէր լինի հաղթահարող ու գերակայող ձևանալու համար»:

 

Պիտակ