Ապրիլ 30, 2024 13:13 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը,ով   յուրաքանչյուր տարեսկզբին  մի կարգախոս է ընտրում նոր տարվա համար,իրանական օրացույցով 1403 թվականի կարգախոսն է ընտրել«Արտադրական թռիչք՝ժողովրդի ներգրավածությամբ»:Այս կարգախոսը ապացուցում է ,որ հեղափոխության առաջնորդի կարևորագույն մտահոգությունը տնտեսական խնդիրներն են:  

 

 

Տարիների անվանակոչությունը,Իրանում 26-ամյա պատմություն ունի: Առաջին անգամ 1378 թվականին էր, երբ Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդը  ընտրեց տարվա կարգախոսը: Այաթոլլահ Խամենեին 1378 թվականին ,պաշտոնապես մի կարգախոս ընտրեց այդ մեկ տարվա համար ,և այդ ձևաչափը մինչ օրս դարձել է ավանդույթ: Այս ձևաչափը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում և տարբեր անվանումներով: Տարվա կարգախոսի նպատակն է ՝մեկ տարվա կտրվածքով, և նույնիսկ դրանից հետո  ուղղորդել պետական պաշտոնատարների քայլերն ու քաղաքականությունները  և,հասարակական կարծիքի ուշադրությունը կենտրոնացնել այդ տարվա կարգախոսի վրա: Անտարակույս Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից ,յուրաքանչյուր տարվա անվանումը ,պատասխանատուների ու պետական այրերի ուշադրությունը սևեռում է երկրի առօրյա կարիքների վրա:

Հայտարարված կարգախոսերի գնահատումը վկայում է այն մասին ,որ տնտեսությունը տարիների   ամենաառանցքային կարգախոսն է եղել: Մի խոսքով ,սկզբնական 11 տարիների ընթացքում,երբ Հեղափոխության առաջնորդը հայտարարում էր տարվա կարգախոսը ,ակնհայտ էին ոչ-տնտեսական ոլորտները,սակայն վերջին 15 տարիներին ,միայն մեկ տարի ,տնտեսությունը ,տարվա կարգախոսի հիմքում չի եղել:

1370-ականների վերջին երկու տարվա կարգախոսերը մշակութային –կրոնական առանցքայնությամբ էին: Քանի որ 1378 թվականի գարնանային արշալույսը  ,  զուգադիպում էր Իսլամական հեղափոխության մեծ հիմնադրի ծննդյան հարյուրամյակին ,ուստի տարին  անվանվեց լուսահոգի Իմամ Խոմեյնիի տարի: 1379 թվականը անվանվեց Իմամ Ալիի տարի ,քանի որ մեկ տարվա ընթացքում երկու անգամ նշվեց Ղադիր տոնը: Մինչև 1387 թվականը ,տարվա կարգախոսների հիմնական առանցքները մշակութային և սոցիալական էին: Այաթոլլահ Խամենեին 1380 թվականը անվանեց «Ազգային հզորության և զբաղվածության ստեղծման »տարի ,նկատի առնելով Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ ,իմպերիալիստական աշխարհի ծավալապաշտական ու թշնամական քայլերը ,ու նաև այն հանգամանքը, որ պատասխանատուները անհրաժետ ուշադրություն դարձնեին զբաղվածության և աշխատանք ստեղծելու խնդրին: Քանի որ 1381 թվականի մեկնարկը զուգադիպեց իմամ Հոսեյնի նահատակության սգո օրերին ,ուստի այն կոչվեց «Հոսեյնական վեհության ու պարծանքի»տարի: 1382 թվականը կոչվեց «Ծառայության »տարի: 1383 թվականը ,քանի որ համընկնում էր 8-րդ կառավարության վերջին տարվա հետ և անհրաժեշտ էր ,որ պետական օրգանները իրենց գործունեության զեկույցը ներկայացնեին ժողովրդին ,ուստի գերագույն առաջնորդը այդ տարին անվանակոչեց «պատասխանատվության»տարի:Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը 1384 թվականը անվանեց «Ազգային միասնականության և հանրային գործակցության»տարի ,նկատի առնելով Նախագահական 9-րդ շրջանի մոտալուտ ընտրությունները և իսլամական Հանրապետության համակարգի դեմ թշնամիների բացասական քարոզչությունների ծավալը:

1385 թվականը անվանակոչվեց «Մեծն մարգարեի »տարի ,նկատի առնելով այն հանգամանքը որ արևմտյան որոշ հրատարակություններ անարգել էին մարգարեին ,և համայն աշխարհում պոռթկացել էր մուսուլմանների կրոնական զգացումները և նրանք իրենց նողկանքն էին հայտնել Մոհամմադ մարգարեին անարգողների նկատմամբ: 1386 թվականը անվանակոչվեց «Ազգային միասնականության և իսլամական միատարրության »տարի ,նկատի առնելով իմպերիալիստական աշխարհի համակողմանի ու զուր ջանքերը ,Իրանի ժողովրդի և իսլամական ումմայի միջև տարաձայնություն սերմանելու համար: 1387 թվականը անվանակոչվեց «Նորարարության և բարգավաճման »տարի:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը 1388 թվականից հետո, ամեն տարի  տնտեսական մի կոչում է նկատի առել ,տարվա կարգախոսի համար: 1390 ականներին  ևս ընտրված անվանումները ,տնտեսական բնույթի են եղել :Այլ խոսքով բոլոր անվանումները տնտեսական էին ,կամ տնտեսությունը ,տարվա առանցքային կարգախոսի մի մասն էր կազմում :Իրականության մեջ 1390 ականների կարգախոսերը ,քաղաքականություն մշակելու  կողմնորոշումով  էին և կառավարությունները պետք է այդ հարցը նկատի առնեին իրենց քաղաքականություններում: 1388 թվականը կոչվել է «Սպառման օրինաչափության բարեփոխման» տարի,նկատի առնելով երկրում մեկ շնչի դիմաց էներգետիկայի սպառման բարձր  չափանիշը: 1389 թվականը անվանակոչվեց  «Կրկնակի ջանքերի և կրկնակի աշխատանքի» տարի,1390 թվականը «Տնտեսական ջիհադի», 1391-ը «Ազգային արտադրությունը,  իրանական աշխատանքը և կապիտալը հովանավորելու տարի»:1392 թվականը անվանակոչվեց «Քաղաքական սխրագործության և տնտեսական սխրագործության »տարի ,նկատի առնելով  11-րդ նախագահական մոտալուտ ընտրությունները ,ու նաև պատասխանատուների վճռակամության անհրաժեշտությունը՝տնտեսական խնդիրները  hաղթահարելու համար: 1393 թվականը անվանակոչվեց «Ջիհադական  կառավարմամբ և ազգային վճռակամությամբ տնտեսության և մշակույթի»տարի:

1390 ականների միակ տարին ,որի կարգախոսի մեջ ներառված չէր տնտեսությունը ,1394 թվականն էր, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ,այն անվանակոչել էր«Կառավարություն ու ժողովուրդ,համախոհություն ու համակարծություն»: 1395 թվականից մինչ օրս  ամեն տարի ,տնտեսությունը ,տարվա կարգախոսի հիմնական առանցքն է եղել: Այաթոլլահ Խամենեին  1395 թվականը անվանակոչել է «Դիմադրողական տնտեսություն,նախաձեռնություն և գործ», 1396-ը «Դիմադրողական տնտեսություն ,արտադրություն և զբաղվածություն», 1397 թվականը« Իրանական ապրանքի հովանավորման »տարի,1398-ը« Արտադրության բարգավաճում»,1399-ը«Արտադրության աճ» ,1400թվականը«Արտադրություն, աջակցություն և խոչընդոտների վերացում»,1401 թվականը«Արտադրություն, գիտելիքահենք,աշխատատեղերի  ստեղծում»և 1402 թվականը«Գնաճի զսպում և արտադրության աճ»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը ,ինչպես անցյալ 14 տարիները (բացառությամբ 1394 թվականը) ,1403 թվականի կարգախոսը ընտրել է տնտեսական առանցքայնությամբ և այն հայտարարել է.« Արտադրական թռիչք՝ժողովրդի ներգրավածությամբ » :Նման անվանակոչություն ապացուցում է ,որ  Այաթոլլահ Խամենեին ընդգծել է՝ արտադրությանը ուշադրություն դարձնելու և տնտեսական գործունեության մեջ ժողովրդի ներգրավածության մեծացման կարևորությունը և դա նրկայացրել, որպես երկրի տնտեսական զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս շեշտադրումը նկատելի է ,քանի որ շարունակությունն է անցյալ տարիների տնտեսական կարգախոսների  և ապացուցում է որ հետապնդվում է այնպիսի ընթացք ,որը պատճառ է դառնալու երկրի արդյունաբերական ու տնտեսական ոլորտների զարգացման ու բարգավաճման: Ուստի եթե քննարկվի 1403 թվականի կարգախոսը ,որը շեշտում է արտադրության զարգացմունը և տնտեսության բարգավաճումը ,այն էլ ժողովրդի ներգրավվածությամբ ,դա յույժ կարևոր է լինելու,որպես  մակրո տնտեսական հիմնական ռազմավարություն:Այդ կարգախոսը ապացուցում է ,որ այս տարվա կարևոր առաջնահերթություններից են՝ տնտեսական ծրագրերը և բարեփոխումները ,որոնց նպատակն է ամրապնդել ազգային արտադրության կարողությունները և մոտիվացիա ստեղծել արտադրական գործունեության ոլորտում   ժողովրդի ներգրավածության համար։

Տնտեսական հարցը ժողովրդի հիմնական մտահոգությունը և պահանջն է ,քանի որ ժողովուրդը կենսապրուստի առումով ճնշման տակ է և ակնկալվում է ,որ այս կարգավիճակը բարեփոխվի : Միաժամանակ ,տնտեսությունը ամենակարևոր ոլորտն է ,որի վրա թշնամին ևս ավելի է կենտրոնացել: Իրանի Իսլամական հանրապետության դեմ թշնամու այսօրվա պատերազմը ,պրոքսի պատերազմ է ,սակայն այս պրոքսի պատերազմում,  հիմքը՝  տնտեսությունն է ,որովհետև թշնամին փորձում է Իրանի վրա տնտեսական ճնշում բանեցնելով ,ժողովրդական դժգոհություն ստեղծել և այդ դժգոհությունը ծավալել այլ ոլորտներում:

 

 

 

Պիտակ