Քեմալվանդի.«ՀԳՀԾ-ն չի կարող շարունակվել, եթե Իրանը որևէ շահ չունենա»
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրենն ասել է.«ՀԳՀԾ-ն չի կարող շարունակվել, եթե Իրանը որևէ շահ չունենա»:
Կարևորելով Բրիտանիայի արտգործնախարարի միջոցով այդ պատգամի փոխանցումն ամերիկացիներին, Բեհրուզ Քեմալվանդին հավաստիացրել է, որ այդ կապակցությամբ կարևորագույն հարցը բանկային գործակցությունն է և պետք է փորձել փոխել այն մոտեցումը, որ խոշոր բանկերը վախենում են համագործակցել Իրանի հետ Վաշինգտոնի պատճառով:
Կարևորելով Թեհրանում Բրիտանիայի արտգործնախարարի հետ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները, Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Բրիտանիայի կառավարությունը եկել է այն եզրահանգման, որ տարածաշրջանում նշանակալի է ԻԻՀ դերակատարությունը և առանց Իրանի տարածաշրջանային խնդիրներն անկարգավորելի են:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը նշել է, որ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջանոսոնի խոսելաոճում նկատելի է, որ տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար նա կարևորում է ԻԻՀ դերակատարությունը: