Իրան-Չինաստան ռազմական հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i78457-Իրան_Չինաստան_ռազմական_հարաբերությունների_զարգացումը
Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի միջազգային հարցերի պետի տեղակալը և Չինաստանի պաշտպանության նախարարը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 12:46 Asia/Tehran
  • Իրան-Չինաստան ռազմական հարաբերությունների զարգացումը

Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի միջազգային հարցերի պետի տեղակալը և Չինաստանի պաշտպանության նախարարը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Պեկինում Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վան Չուանի հետ հանդիպումից հետո, Բրիգադային-գեներալ Ղադիր Նեզամիփուրն ասել է.«Հանդիպմաների ընթացքում քննարկվել են Իրանի և Չինաստանի համագործակցության տարբեր կողմերը, մասնավորապես՝ արդյունաբերական, պաշտպանական, ծովային, ցամաքային ու օդային ոլորտներում: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը: 

Անդրադառնալով երկու երկրի միջև ռազմական հանձնաժողովների ստեղծմանը, գեներալ Նեզամիթուրը հավաստել է.«Հանձնաժողովը կարող է բարեկարգել երկու երկրի միջև ռազմական, պաշտպանական ու անվտանգության հարաբերությունները»:

Գեներալ Նեզամիփուրի գլխավորած պատվիրակությունը Չինաստան է այցելել՝ այդ երկրի բանակային պաշտոնյաների հետ հանդիպելու, նաև ռազմական համագործակցությունների  առաջին համատեղ հանձնաժողովի ստեղծման և Չինաստանի ռազմական ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով:

Գեներալ Նեզամիփուրն այցելելու է նաև Չինաստանի ռազմական, հետազոտական ու ուսումնական որոշ կենտրոններ: