Իրան-Չինաստան 60 մլրդ. դոլար կազմող առևտրային առաջարկ
https://parstoday.ir/hy/news/iran-i78647-Իրան_Չինաստան_60_մլրդ._դոլար_կազմող_առևտրային_առաջարկ
ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարը հայտնել է Իրանի ու Չինաստանի 60 մլրդ. կազմող տնտեսական առաջարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 07:29 Asia/Tehran
  • Իրան-Չինաստան 60 մլրդ. դոլար կազմող առևտրային առաջարկ

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարը հայտնել է Իրանի ու Չինաստանի 60 մլրդ. կազմող տնտեսական առաջարկի մասին:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդմամբ, Չինաստանի մասնավոր բաժնի առևտրական պալատի տնօրեն Վանգ Յանգի հետ հանդիպմանը նշելով որ իրանցիները չեն մոռանա ՀԳՀԾ-ին նախորդող դժվարին պայմաններում Չինաստանի համագործակցությունը, Իրանի արդյունբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին ասել է.«Շրջափակումների ընթացքում Չինաստանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնեցին Իրանի կառավարության ու ժողովրդի կողքին»:

«Անհրաժեշտ ենթակառուցվածքային ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ է դյուրություններ առաջացնել երկու երկրի բանկային հարաբերությունների մեջ»,- հավաստել է Շարիաթմադարին:

Չինաստանի մասնավոր բաժնի առևտրական պալատի տնօրենը ողջունել է բանակցությունների և կայացած համաձայնությունների հետապնդման համար  աշխատանքային խմբի ձևավորումը:

Վան Յանգը հավելել է.«Այս ոլորտում արդիական տեխնոլոգիաներ են ստեղծվել և Իրանի հանքային նյոթերի արտահանման ոլորտում հարաբերությունների զարգացման հարցում առկա է լավ ներուժ»: