Գեներալ Ջազայերի.«Նիքի Հեյլին չի ընկալում ռազմական հարցերը»
ԻԻՀ Զինված ուժերի ավագ խոսնակն ասել է. «Իրանի և Եմենի պաշտպանական կարողության մասին ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի նսեմացուցիչ արտահայտությունները վկայում են ռազմական ու պաշտպանական հարցերի վերաբերյալ նրա անիրազեկության մասին»:
Առանց անդրադառնալու Եմենի բռնահարված ժողովրդին ռմբակոծելու հարցում Վաշինգտոնի կողմից Արաբիային ցուցաբերվող սպառազինական աջակցությանը, Նիքի Հեյլին Իրանին մեղադրել է Եմենի «Անսար Ալլահ» շարժմանը սպառազինություն մատակարարելու մեջ:
Բրիգադային գեներալ Մասուդ Ջազայերին շաբաթ օրը հստակեցրել է.«Եթե ամերիկացիները իրազեկ լինեն Եմենի դիմադրության հրթիռային տեխնոլոգիայի բարձր մակարդակի մասին, նման զավեշտական հայտարարություններ չեն անի»:
Ընդգծելով, որ Վաշինգտոնը Իրանի Իսլամական Հանրապետության և Դիմադրության հետ կոնսենսուսի հասնելու կարողություն չունի, Իրանի ԶՈՒ ավագ խոսնակը նշել է.«Իր ստեղծած դժվարություններից դուրս գալու ԱՄՆ-ի միակ ելքը՝ աշխարհի հեռավոր կետերում իր ոճրագործ ու միլիտարիստական քայլերին վերջ տալն է»: