Իրանը խստորեն դատապարտել է Եմենում սաուդացիների ոճրագործությունները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է վերջին մի քանի օրերի ընթացքում Եմենի տարբեր քաղաքներում քաղաքացիական թիրախների դեմ սաուդական ռազմական ինքնաթիռների հարձակումները, որոնց հետևանքով զոհվեցին այդ երկրի տասնյակ անմեղ քաղաքացիներ:
Սաուդական ռազմական ինքնաթիռները վերջին օրերի ընթացքում հարձակում իրականացրեցին Եմենի տարբեր քաղաքներում քաղաքացիական թիրախների, այդ թվում բնակելի տների և շուկաների դեմ: Ալե Սաուդը շարունակելով Եմենի անպաշտպան ժողովրդի դեմ իր հարձակումները, կիրակի օրը Մաարեբ նահանգում հարձակում իրականացրեց մի ավտոբուսի և մի հարսանյաց հանդեսի դեմ՝ սպանելով ու վիրավորելով որոշ թվով մարդկանց:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի գիշեր ցավակցելով այս դաժան ոճրագործությունների զոհերի հարազատներին, նշել է. «Բնակելի տարածքների ռմբակոծությունների սաստկացումը, շրջափակման շարունակվելն են Եմենի անպաշտպան ժողովրդի համար առաքված հումանիտար օժանդակությունների մուտքի արգելքը, վկայում են Եմենի դեմ ոտնձգությունից Արաբիայի նպատակների ձախողման մասին»:
Բահրամ Ղասեմին դատապարտելով Սաուդյան Արաբիայի պատերազմական ոճրագործությունների դիմաց միջազգային հանրության լռությունը, քաղաքացիական թիրախների դեմ հարձակումները և փրկարարական գործողություններ իրականացնելու ճամբին միջազգային կազմակերպությունների ու պատասխանատու մարմինների համար արգելքների ստեղծումը հումանիտար իրավունքների անվիճելի սկզբունքների ու օրենքների կոպիտ ոտնահարում համարեց:
Ղասեմին նշեց, որ սաուդցի ոտնձգողների սպառազինական հովանավորներն Արաբիայի ամենօրյա ոճրագործությունների մեղսակիցն են: Նա ՄԱԿ-ից ու Բահրեյնի ճգնաժամում ազդեցիկ երկրներից պահանջեց հարձակումների շտապ դադարեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: