Խոշռու. ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի զավթողական քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i79025-Խոշռու._ԱՄՆ_ն_պաշտպանում_է_Իսրայելի_զավթողական_քաղաքականությունը
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղոդսի մասին բանաձևի վրա ԱՄՆ-ի կողմից վետո դրվելը Իսրայելի զավթողականության ու ոտնձգության հանդեպ ԱՄՆ-ի պաշտպանության վառ ապացույցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 04:02 Asia/Tehran
  • Խոշռու. ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի զավթողական քաղաքականությունը

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղոդսի մասին բանաձևի վրա ԱՄՆ-ի կողմից վետո դրվելը Իսրայելի զավթողականության ու ոտնձգության հանդեպ ԱՄՆ-ի պաշտպանության վառ ապացույցն է:

Չնայած Ղոդսի մասին Եգիպտոսի առաջարկած բանաձևին ՄԱԿ-ի ԱԽ-ի 14 անդամ կողմ ձայներին, ԱՄՆ-ն երկուշաբթի գիշեր վետո դրեց այդ բանաձևի վրա:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը վերջին  տասնամյակներում պաղեստինցիների տարագրման, կոտորածի ու նրանց դեմ ոտնձգության պատասխանատուն է եղել: «ԱՄՆ-ի քայլն ապացուցեց, որ Վաշինգտոնը միայն ձգտում է Իսրայելի առավելագույն շահերի իրագործմանը և պաղեստինցիների օրինական պահանջների հանդեպ որևէ հարգանք չի ցուցաբերում». ասել է նա: