Խոշռու. ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի զավթողական քաղաքականությունը
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղոդսի մասին բանաձևի վրա ԱՄՆ-ի կողմից վետո դրվելը Իսրայելի զավթողականության ու ոտնձգության հանդեպ ԱՄՆ-ի պաշտպանության վառ ապացույցն է:
Չնայած Ղոդսի մասին Եգիպտոսի առաջարկած բանաձևին ՄԱԿ-ի ԱԽ-ի 14 անդամ կողմ ձայներին, ԱՄՆ-ն երկուշաբթի գիշեր վետո դրեց այդ բանաձևի վրա:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը վերջին տասնամյակներում պաղեստինցիների տարագրման, կոտորածի ու նրանց դեմ ոտնձգության պատասխանատուն է եղել: «ԱՄՆ-ի քայլն ապացուցեց, որ Վաշինգտոնը միայն ձգտում է Իսրայելի առավելագույն շահերի իրագործմանը և պաղեստինցիների օրինական պահանջների հանդեպ որևէ հարգանք չի ցուցաբերում». ասել է նա: