Իրանը դատապարտեց Ղոդսի մասին բանաձևի վրա վետո դնելու ԱՄՆ-ի քայլը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը երկուշաբթի գիշեր դատապարտեց Ղոդսի մասին Եգիպտոսի առաջարկած բանաձևի վրա վետո դնելու ԱՄՆ-ի քայլը և ընդգծեց, որ դա դեմ է միջազգային խաղաղության ու անվտանգությանը և միտում է ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները:
Երկուշաբթի օրը, չնայած Ղոդսի մասին Եգիպտոսի առաջարկին ՄԱԿ-ի ԱԽ-ի 14 անդամների կողմ ձայնին, ԱՄՆ-նվետո դրեց այդ բանաձևի վրա:
Բանաձևի նախագծում ասված էր «Ղոդսի ինքնության կամ էթնիկական կառույցի ու վիճակի փոփոխման ուղղությամբ ցանկացած քայլ ու որոշում իրավական ազդեցություն չունի և համաձայն ՄԱԿ-ի հարակից բանաձևի չեղյալ պիտի հայտարարվի»:
Այս բանաձևը բոլոր երկրներից պահանջում էր համաձայն ԱԽ-ի թիվ 478 բանաձևի, հրաժարվել Ղոդսում դիվանագիտական ներկայացուցչություն, դեսպանատուն ու հյուպատոսարան հիմնելուց և հավատարիմ մնալով ԱԽ-ի բանաձևին դրա հակառակ ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկել:
Բանաձևի նախագիծը շաբաթ օրը Եգիպտոսի կողմից ներկայացվեց ԱԽ-ի 15 անդամներին: ԱԽ-ն երկուշաբթի գիշեր գումարված նիստում քննարկեց այն:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Բահրամ Ղասեմին ընդգծել է, որ ԱՄՆ-ն այս բանաձևի վրա վետո դնելով ապացուցեց, որ պաղեստինցիների օրինական իրավունքները ոտնահարելով հաշտվողական լուծման է ձգտում:
Ղասեմին նշել է, որ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի քայլը միջազգային բանաձևերի բացահայտ ոտնահարում է համարվում, միջազգային շրջանակներին ու աշխարհի բոլոր երկրներին կոչ արեց հանուն միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման կանխել ԱՄՆ-ի թշնամական այդ քայլի գործադրումը:
Չնայած տարածաշրջանային ու միջազգային ծավալուն հակառակությանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին, հայտարարեց, որ Վաշինգտոնը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք է ճանաչում Ղոդսը: Թրամփն ԱՄՆ պետքարտուղարությանը հանձնարարեց նախաձեռնել այդ երկրի դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը :
Երուսաղեմը 1967 թվականից ի վեր բռնազավթված է Իսրայելի կողմից: