Դեկտեմբեր 21, 2017 07:33 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփն այլ երկրներին սպառնալով թուլացնում է ժողովրդավարությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի գիշեր քննադատելով Ղոդսի կապակցությամբ ՄԱԿ-ում կատարվելիք քվեարկության հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը նշեց. «Վաշինգտոնը մնացել է «Կամ մեզ հետ, կամ մեր դեմ» մակարդակում»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերում կատարած գրառման մեջ հավելել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալով նրանց ովքեր համարձակվում են դիմակայել իր որոշմանն ապացուցել է, որ կանխում է աշխարհում ժողովրդավարության իրագործումը»:

ԱՄՆ նախագահը չորեքշաբթի գիշեր սպառնալիք հնչեցրեց այն երկրների հասցեին, որոնք պատրաստվում են քայլեր ձեռնարկել Ղոդսի կապակցությամբ Վաշինգտոնի որոշման դեմ:

«Վաշինգտոնը կդադարեցնի ֆինանսական օժանդակություններն այն երկրներին, որոնք ՄԱԿ-ի ԳԱ-ում դեմ քվեարկեն Ղոդսի մասին Վաշինգտոնի որոշմանը«-հայտարարեց Թրամփը:

«Մենք հետևում ենք քվեարկությանը»,-ընդգծեց Թրամփը:

ՄԱԿ-ի ԳԱ-ն հինգշաբթի օրը Ղոդսի հարցով նիստ է գումարելու:

Նիստը գումարվելու է նրանից հետո, երբ ԱՄՆ-ն վետո դրեց Ղոդսի մասին Եգիպտոսի կողմից ԱԽ-ին առաջարկված բանաձևի վրա:

ԱՄՆ-ն երկուշաբթի գիշեր անտեսելով Ղոդսի կապակցությամբ Եգիպտոսի առաջարկած բանաձևին ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս 14 անդամների կողմ ձայները, վետո դրեց դրա վրա:

 

Պիտակ