Սեպտեմբեր 27, 2024 18:40 Asia/Tehran
  • Նեթանյահուի ելույթից առաջ մի շարք մասնակիցներ լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը

Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ դահլիճից զգալի քանակի մարդ է դուրս եկել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի հենց սկզբում որոշ պատվիրակություններ, այդ թվում՝ արաբական և թուրքական, ի նշան բողոքի, լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը:

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ նրա ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթի ժամանակ ցույց են տվել քարտեզ, որտեղ Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի պաղեստինյան տարածքները նշված են որպես Իսրայել:

Նախօրեին պաղեստինցի ցուցարարները ՄԱԿ-ի կենտրոնակայանի անմիջական հարևանությամբ բողոքի ցույցեր են արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ ժամանման և Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու ծրագրերի դեմ: The New York Times-ի տվյալներով՝ Նյու Յորքի Վերին Իսթ Սայդ թաղամասում ոստիկանների և ցուցարարների միջև լարվածություն է առաջացել․ ձերբակալվել է մոտ մեկ տասնյակ մարդ:

Ինչպես փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները, ոստիկանությունը նախապես պատրաստ է եղել իրադարձությունների նման զարգացմանը, և Իսրայելի վարչապետի ուրբաթօրյա ելույթից առաջ փակել է ՄԱԿ-ի շենք բերող բոլոր մուտքերը: Միայն չի արգելվեն նրանց մուտքը, ովքեր ապրում են այդտեղ կամ ունեին ՄԱԿ-ի անցագրեր:

 

Պիտակ