Ամիր Աբդոլլահյան .«Եմենի ճգնաժամի կարգավորումը պայմանավորված է ազգային համաձայնությամբ»
https://parstoday.ir/hy/news/iran-i79385-Ամիր_Աբդոլլահյան_._Եմենի_ճգնաժամի_կարգավորումը_պայմանավորված_է_ազգային_համաձայնությամբ
Նշելով, որ Եմենում Ռիադի և Աբուդաբիի պատերազմը վերջնագծին է հասել, Միջազգային հարցերով իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Եմենի ճգնաժամի լուծումը պայմանավորված է «Եմենական-եմենական» համաձայնությամբ և միմիայն քաղաքական բնույթ է կրում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 12:33 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան .«Եմենի ճգնաժամի կարգավորումը պայմանավորված է ազգային համաձայնությամբ»

Նշելով, որ Եմենում Ռիադի և Աբուդաբիի պատերազմը վերջնագծին է հասել, Միջազգային հարցերով իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Եմենի ճգնաժամի լուծումը պայմանավորված է «Եմենական-եմենական» համաձայնությամբ և միմիայն քաղաքական բնույթ է կրում»:

Ուրբաթ օրը թվիթերում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գրել է.«Եմենի ժողովուրդը, Անդարալլահ շարժումը և նրա դաշնակիցներն արիաբար դիմադրել են Արաբիայի քայլերին , իսկ Ռիադը և Աբուդաբին պարտվել են ՝ չնայած Վաշինգտոնի և Թել Ավիվի բացահայտ աջակցություններին:

Միջինարևելյան հարցերում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թիմ Լենդերքինգը հինգշաբթի օրը նշել է.«Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Նա կարևորել է այդ երկրի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում Անսարալլահ շարժման մասնակցությունը:

Արաբիան ՝ ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտին սկսեց Եմենի վրա իր հարձակումները, միաժամանակ պաշարելով այդ երկիրը: Եմենում Արաբիայի հարձակումների պատճառով առ այսօր զոհվել է ավելի քան 13 հազար եմենցի: