Ղասեմի. Իրանի սպանված քաղաքացու հարցով ԻԻՀ բացատրություն է պահանջում Կանադայի կառավարությունից
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Կանադայի ոստիկանության ուժերի կոցմից ԻԻՀ քաղաքացու սպանության կապակցությամբ ստացված հաղորդումներին, դատապարտել է այդ բիրտ արարքը և հայտարարել, որ Իրանը բացատրություն է պահանջում Կանադայի կառավարությունից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին հինգշաբթի վաղ առավոտյան հայտարարել է. «Դժբախտաբար տեղեկացանք, որ Կանադայում բնակվող իրանցի Բաբաք Սաիդին, ով տառապել է հիվանդությամբ, սպանվել է ոստիկանների կողմից»:
Ղասեմին նշել է, որ Իրանի դիվանագիտական կառույցը զբաղված է դեպքի մանրամասների քննարկմամբ: «Կանադայում բնակվող իրանցիներն իրենց հյուպատոսային իրավունքների հարցերով բազմաթիվ դժվարությունների առջև են կանգնում». ասել է նա:
Բաբաք Սաիդին սպանվեց շաբաթ օրը՝ Կանադայի Օնտարիո նահանգի Մորիսբուրգ քաղաքում:
Կանադան մշտապեդ խտրական քաղաքականություն է կիրառել այդ երկրի բնիկների, գաղթականների ու փոքրամասնությունների հանդեպ: