Զարիֆ.«ԱՄՆ-ի միջամտությունները բարդացրել են տարածաշրջանում տիրող իրավիճակը»
Իրանի արտգործնախարարն ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտություններն ու որդեգրած քաղաքականություններն ավելի են բարդացրել իրավիճակը»:
Երկուշաբթի օրը, Թեհրանում անցկացված երկրորդ անվտանգության համագումարում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Սիրիայում իր անօրինական ռազմական ներկայությունը:
Հունվարի 8-ին, Թեհրանում մեկնարկել է Արևմտյան Ասիայի անվտանգության երկրորդ համագումարը, մասնակցությամբ քաղաքական ու անվտանգության պաշտոնատարների և հետազոտողների՝ աշխարհի 49 երկրներից:
Կարևորելով տարածաշրջանի երկրների ազգային միասնության և տարածքային ամբողջականության պահպանումը, Զարիֆը նշել է, որ Իրաքում և Սիրիայում անջատողական հակումներով ազգային տեղաշարժերը վտանգավոր են տարածաշրջանի և աշխարհի համար:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Սիոնիստական անօրինական ռեժիմի մայրաքաղաք հռչակելը մուսուլմանների և իսլամական պետությունների նկատմամբ բացահայտ թշնամություն հայտարարել է և առիթ է ծայրահեղություն ու ահաբեկչություն տարածելու համար:
Զարիֆը հավաստիացրել է, որ ոտնձգիչները 33 ամիս պատերազմից հետո, պետք է գիտակցեն, որ այդ հարցը ռազմական լուծում չունի:
Անդրադառնալով տարածաշրջանում սպառազինական մրցակցությանը, Զարիֆը նշել է, որ ոչ մի պետություն չի կարող իր հարևան երկրներն անապահով դարձնելով, անվտանգություն ստեղծել իր համար: