Իրանի պաշտպանության նախարար. Ահաբեկչությունն ու ներքին տարաձայնությունները տարածաշրջանի գլխավոր խնդիրներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i80827-Իրանի_պաշտպանության_նախարար._Ահաբեկչությունն_ու_ներքին_տարաձայնությունները_տարածաշրջանի_գլխավոր_խնդիրներն_են
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ասել է. «Ահաբեկչությունն ու ներքին տարաձայնությունները տարածաշրջանի գլխավոր խնդիրներն են, որոնք արմատ ունեն գաղութարարության, նաև մեծապետական ու վերտարածաշրջանային միջամտությունների ու զավթողականության մեջ, որի պարզ օրինակը Պաղեստինի յոթ տասնամյակ տևած բռնազավթումն է»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 08, 2018 14:23 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Ահաբեկչությունն ու ներքին տարաձայնությունները տարածաշրջանի գլխավոր խնդիրներն են

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ասել է. «Ահաբեկչությունն ու ներքին տարաձայնությունները տարածաշրջանի գլխավոր խնդիրներն են, որոնք արմատ ունեն գաղութարարության, նաև մեծապետական ու վերտարածաշրջանային միջամտությունների ու զավթողականության մեջ, որի պարզ օրինակը Պաղեստինի յոթ տասնամյակ տևած բռնազավթումն է»:

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին երկուշաբթի օրը Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովում անդրադառնալով Ասիայի արևմուտքի զարգացումներին, հավելել է. «Միջին Արևելքի զարգացումներն առաջնորդվում են օտարների և վերտարածաշրջանային ուժերի ներկայությամբ ու միջամտությամբ և տարածաշրջանի որոշ պետությունների կախվածությունը, անիրազեկությունն ու խաբված լինելն անազդեցիկ չեն եղել Ասիայի արևմուտքում առճակատումների մթնոլորտի ստեղծման հարցում»:

Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն Միջին Արևելքի կառավարման հարցում անկարող է գտնվել:  «Այդ անկարողությանն ԱՄՆ-ի արձագանքը եղել է այլ երկրներին մեղադրանքներ ուղղելն ու իրանաֆոբիան». ասել է նա:

«ԱՄՆ-ի դաստիարակած ահաբեկիչներին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ին ոչնչացնելու ուղղությամբ Իրաքի ու Սիրիայի ժողովրդին, կառավարությանն ու բանակին ցուցաբերված աջակցությունը տարածաշրջանում Իրանի պատասխանատու կեցվածքի բացահայտ օրինակներից են»,-հավելել է բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, Իրանին ներկայացնելով, որպես մի պետությունը, որը պատասխանատվություն է զգում տարածաշրջանի ժողովրդի ճակատագրի հանդեպ: