Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովի ամփոփիչ հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i80861-Թեհրանի_անվտանգության_երկրորդ_համաժողովի_ամփոփիչ_հաղորդագրությունը
Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովի մասնակիցներն ընդգծել են. «Վերտարածաշրջանային միջամտություններն ու քաղաքականությունները ոչ միայն չեն խթանում անվտանգության ապահովմանն, այլև տարածաշրջանում անապահովության ու անկայունության պատճառ են դառնում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 09, 2018 07:24 Asia/Tehran
  • Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովի ամփոփիչ հաղորդագրությունը

Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովի մասնակիցներն ընդգծել են. «Վերտարածաշրջանային միջամտություններն ու քաղաքականությունները ոչ միայն չեն խթանում անվտանգության ապահովմանն, այլև տարածաշրջանում անապահովության ու անկայունության պատճառ են դառնում»:

Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովն աշխարհի 49 երկրների քաղաքական ու ապահովական պաշտոնատարների ու հետազոտողների մասնակցությամբ երկուշաբթի օրը գումարվեց Թեհրանում:

Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ անդրադարձ կատարվելով Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ներկա զգայուն պայմաններին, ասված է. «ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի սպառնալիքները նվազելով հանդերձ, տարածաշրջանային ու վերտարածաշրջանային որոշ ուժերի, այդ թվում ԱՄՆ նախագահի սխալ քաղաքականությունները նոր սպառնալիքների առջև են կանգնեցրել տարածաշրջանի անվտանգությունը»:

«Սպառազինական աննախադեպ մրցակցությանը, վերտարածաշրջանային գերուժերի ռազմական միջամտություններին, ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը, տնտեսական անբավարար զարգացմանն ու բնապահպանական սպառնալիքներին դիմակայելու համար Ասիայի արևմուտքը  անվտանգության կարիք ունի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թեհրանի անվտանգության համաժողովի մասնակիցներն ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչվելը տարածաշրջանում տարաձայնության ու ճգնաժամի հրահրման ազդակ համարելով, ընդգծել են Պաղեստինի ժողովրդի արդար իրավունքներն, այդ թվում պաղեստինցի տարհանվածների իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը վերականգնելու, Սիոնիստական ռեժիմի զավթողականությանը վերջ տրալու ու Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով Պաղեստին երկրի ստեղծման անհրաժեշտությունը:

«ԻԻՀ-ն, տարածաշրջանում ահաբեկչության դեմ անխնա պայքար տանելով, Ասիայի արևմուտքում հարևան երկրների անվտանգությունը համարում է իր անվտանգությունն ու անվտանգության կայուն համակարգի ու դասավորումների ձևավորման համար տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ուղղությամբ ջանք է գործադրում»,-նշված է Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ: