Թեհրանյան համագումարին մասնակցելու են 31 իսլամական երկրների խորհրդարանական պաշտոնյաներ
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարի խոսնակի տեղեկացմամբ՝ Թեհրանում կայանալիք համագումարին մասնակցելու են 17 խորհրդարանի նախագահներ և 14 փոխնախագահներ:
Երկուշաբթի օրը Թեհրանում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարի 20-րդ գլխավոր նիստին առընթեր, Քազեմ Ջալալին լրագրողներին տված զրույցում ասել է.«Համագումարին մասնակցելու են 17 խորհրդարանի նախագահներ, 14 փոխնախագահներ, իսկ մյուս պատվիրակությունները նախագահելու են հանձնաժողովների նախագահները և պատգամավորները»:
«Չնայած համագումարի մթնոլորը թունավորելու ուղղությամբ արաբական որոշ երկրների տարած ջանքերին, Թեհրանում կայանալիք համագումարը լավ ընդունելության է արժանացել: Անցյալ տարի Մալիում կայացած իսլամական երկրների խորհրդարանների նիստին մասնակցել էին միայն խորհրդարանի հինգ նախարարներ»․ ասել է Քազեմ Ջալալին:
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը մեկնարկելու է երեքշաբթի հունվարի 16-ին ՝ ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի և իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի ներկայությամբ: Բացման արարողությունից հետո համագումարն ըստ օրակարգի սկսելու է իր աշխատանքը:
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարն ավարտվելու է չորեքշաբթի՝ հունվարի 17-ին: