Ռոհանի. ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից հրաժարվելով մեծ սխալ թույլ կտա
ԻԻՀ նախագահը Թեհրանում Լեհաստանի նոր դեսպանի հավատարմագիրը ստանալու արարողության ժամանակ ասել է. «ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր հաշվարկներում սխալ է թույլ տվել ու եթե հրաժարվի համաձայնագրից, կհասկանա, որ քաղաքական տեսակետից չափազանց մեծ սխալ է թույլ տվել»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը Թեհրանում հավատարմագրված Լեհաստանի նոր դեսպան Յարուսլավ Մարչին Դոմանսկիի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ այսօր բացառությամբ մեկ կամ երկու երկրների միջազգային հանրությունը պաշտպանում է ՀԳՀԾ-ն, ասել է. «Քանի դեռ ՀԳՀԾ-ի կողմերը հավատարիմ լինեն իրենց ստանձնած պարտավորություններին, Թեհրանն էլ կկատարի իր ստանձնած պարտավորությունները»:
«Իրանը հավատացած է, որ ՀԳՀԾ-ի ամրագրումը միջազգային հանրությանը կհուսադրի խնդիրները դիվանագիտական միջոցներով կարգավորելու հարցում, իսկ դրա թուլացումը կնշանակի հարված հասցնել դիվանագիտական քայլերին»,-հավելել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով ԵՄ-ում Լեհաստանի զբաղեցրած դիրքին ու նաև առաջիկա ամիսներին որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ-մշտական անդամ նրա դերակատարությանն, ընդգծել . «ՀԳՀԾ-ին հավատարմությունը կարող է Իրանի ու ԵՄ-ի միջև լայնամասշտաբ համագործակցության ամուր հիմքեր ստեղծել և ապահովել տարածաշրջանում ու աշխարհում անվտանգությունն ու խաղաղությունը»: