Բորուջերդի «ԱՄՆ-ը փորձում է վնաս հասցնել Իրանի և Չինաստանի հարաբերություններին»
https://parstoday.ir/hy/news/iran-i82093-Բորուջերդի_ԱՄՆ_ը_փորձում_է_վնաս_հասցնել_Իրանի_և_Չինաստանի_հարաբերություններին
Անդրադառնալով Իրանի և Չինաստանի հարաբերություններին վնասելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին, իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Երկու երկրի միջև առևտրափոխանակումների ծավալը նպաստել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 13:38 Asia/Tehran
  • Բորուջերդի «ԱՄՆ-ը փորձում է վնաս հասցնել Իրանի և Չինաստանի հարաբերություններին»

Անդրադառնալով Իրանի և Չինաստանի հարաբերություններին վնասելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին, իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Երկու երկրի միջև առևտրափոխանակումների ծավալը նպաստել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»:

Թեհրանում Չինաստանի դեսպան Փանգ Սենի հետ հանդիպմանը Ալաեդդին Բորուջերդին ցավ է հայտնել իրանական Սանչի նավի վթարման կապակցությամբ, բարձր գնահատելով  նավաստիների կյանքը փրկելու և հրդեհը մարելու համար չինացի փրկարարների աշխատանքը: Բուրուջերդին հույս է հայտնել, որ իրանական տանկերի սև արկղի ինֆորմացիան կարող է օգնել պարզել դեպքի մանրամասները:

Իրանում Չինաստանի դեպսանն ասել է.«Չինաստանի փրկարարները մեծ ջանքեր գործադրեցին Սանչի նավի ուղևորներին օգնելու համար, սակայն ցավոք բռնկված հրդեհի տարածվածության պատճառով, հնարավոր չեղավ այն վերահսկել»:

Փանգ Սին ասել է.«Երկու երկրի քաղաքական գործիչների ու խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները մեծ դեր ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»: