Մահմուդ Վաեզի.«Իրանի միջուկային բանակցությունների գործը կրկին չի բացվելու»
Իրանի նախագահի գրասենյալի պատասխանատուն ասել է.«Իրանի և «5+1» խմբի միջուկային բանակցությունները ավարտվել է և միջուկային բանակցությունների գործը չի վերսկսվելու»:
Չորեքշբթի օրը, անդրադառնալով ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի կրկին քննարկման համար աշխատանքային խմբի ձևավորմանն Իրանի նախագահի գրասենյկի պատասխանատու Մահմուդ Վաեզին ասել է.«Միջուկային բանակցությունների գործը ոչ մի գնով չի բացվելու և այս դիրքորոշումը Իրանի համակարգի, կառավարության և ԱԳ նախարարության համատեղ դիրքորոշումն է»:
«Իրանը բանակցել է ՌԴ-ի, Չինաստանի ու ԵՄ-ի հետ և նրանք ընդունել են, որ ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի»,- հավելել է Վաեզին:
ԻԻՀ հրթիռային ծրագրի հարցով Իրանի հետ բանակցության շուրջ Ֆրանսիայի կողմից արված հայտարարության մասին Վաեզին ասել է.«Այն ամենը ինչ կվերաբերում էԻրանի պաշտպանական կարողությանը, քննարկման ենթակա չէ»:
«Անշուշտ ԻԻՀ-ն իր պաշտպանական կարողության, մասնավորապես հրթիռային կարողության մասին ոչ մի երկրի հետ չի բանակցելու». հաելել է նա: