Ռեզայի. «Կայուն խաղաղությունը ստեղծվում է ժողովրդի և օրինական իշխանությունների կողմից»
https://parstoday.ir/hy/news/iran-i82495-Ռեզայի._Կայուն_խաղաղությունը_ստեղծվում_է_ժողովրդի_և_օրինական_իշխանությունների_կողմից
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղարն ասել է. «Տարածաշրջանային հակամարտությունները ոչ մի արդյունք չունեն երկրների համար, և ավելի լավ է, որ բոլորը փորձեն կայուն խաղաղություն հաստատել ժողովրդների ու կառավարությունների միջոցով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 07:14 Asia/Tehran
  • Ռեզայի. «Կայուն խաղաղությունը ստեղծվում է ժողովրդի և օրինական իշխանությունների կողմից»

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղարն ասել է. «Տարածաշրջանային հակամարտությունները ոչ մի արդյունք չունեն երկրների համար, և ավելի լավ է, որ բոլորը փորձեն կայուն խաղաղություն հաստատել ժողովրդների ու կառավարությունների միջոցով»:

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սիրիայի հյուսիսում ԱՄՆ զորքերի ներկայության և թուրքական զորքերի հետ բախումների մասին ասել, որ ամերիկացիները փորձում են ուժեղացնել հակաթուրքական քրդերի դիրքերը և Թուրքիան փորձում է տապալել ԱՄՆ-ի ծրագրերը: Թեև երկու երկրները երկար բարեկամության պատմություն ունեն:

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ անկասկած, այդ բախումներն արդյունք չեն ունենա որևէ երկրի համար: 

Սիրիայի հյուսիսում Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի բանակի ռազմական հարձակումները սկսվել են 2018 թվականի հունվարի 20-ից՝ «Ձիթենու  ճյուղ» անունով:

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է Աֆրինի վրա  Թուրքիայի բանակի հարձակումն՝ այն համարել է Թուրքիայի կողմից Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտումը: