ՀԳՀԾ-ն պատանդ վերցնելով, ԱՄՆ-ը բռնատուրք է կորզում Թեհրանից
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«ՀԳՀԾ-ն պատանդ վերցնելով, ԱՄՆ-ը բռնատուրք է կորզում Թեհրանից»:
Հինգշաբթի օրը, թուիթերում գրառում կատարելով, հակադարձելով ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի թշնամական դիրքորոշմանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գրել է.«Այստեղ Ռիադ չէ, որ հնարավոր լինի սուրերով պար պարելով, կես միլիարդ դոլլար գողանալ»:
Ամիր Աբդոլլահյանը հավաստիացրել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը հեղափոխության հաղթանակից մոտ 40 տարի անց շարունակում է իր զարգացումն ու դիմակայումը և հզորությամբ պաշտպանում է իր բոլոր ձեռքբերումները, տարածաշրջանային կառուցողական ազդեցությունը և ազգային անվտանգությունը:
Հատկանշական է, որ չնայած ՀԳՀԾ-ի իրագործման հարցում ԱՄՆ-ի խափանարարություններին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի հետ միջուկային համաձայնության մյուս կողմերը բազմիցս հայտարարել են, որ ՀԳՀԾ-ն միջազգային հանրությանն է պատկանում երկկողմ չէ և հնարավոր չէ դրանում որևէ փոփոխություն անել: