Պուտինը եւ Ռոուհանին քննարկել են իրանական միջուկային ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i83489-Պուտինը_եւ_Ռոուհանին_քննարկել_են_իրանական_միջուկային_ծրագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի իրականացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 11:27 Asia/Tehran
  • Պուտինը եւ Ռոուհանին քննարկել են իրանական միջուկային ծրագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի իրականացմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հաստատվել Է հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի՝ որպես միջազգային կայունությունն ու անվտանգությունը պաշտպանելու ծանրակշիռ գործոնի հետեւողական իրականացմանը»,­ասված Է հաղորդագրության մեջ: Բացի այդ, խոսակցության ընթացքում կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հրատապ հարցերի շուրջ, նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով:

Armenpress.am