Ռոհանի.«Իրանի պաշտպանական ուժը բանակցության ենթակա չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i84919-Ռոհանի._Իրանի_պաշտպանական_ուժը_բանակցության_ենթակա_չէ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը զգայուն է իր երկրի պաշտպանական ուժի նկատմամբ և համոզված է, որ այն բանակության թեմա չի կարող լինել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 13:26 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի պաշտպանական ուժը բանակցության ենթակա չէ»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը զգայուն է իր երկրի պաշտպանական ուժի նկատմամբ և համոզված է, որ այն բանակության թեմա չի կարող լինել»:

Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաագի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին անհիմն է համարել Իրանից Եմեն հրթիռ տեղափոխելու վերաբերյալ հայտարարությունը: Նա ասել է.«Նման հերյուրանքների փոխարեն, պետք է ջանքերը կենտրոնացնել Եմենի դեմ ընթացող պատերազմին անհապաղ  վերջ դնելու, այդ երկրի ժողովրդին օգնելու և եմենական-եմենական ձևաչափով բանակցություններն սկսելու ուղղությամբ»:

Ռոհանին հստակեցրել է.«Իրանը պատրաստ է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի հարցով բանակցել Եվրամիության հետ»:

Նախագահի խոսքով, Թեհրանը ողջունում է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների հետ հարաբերությունների ընդլայնումը:

Հանդիպման ժամանակ, Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաագն իր հերթին ասել է, որ իր երկիրն օրինական է համարում սպառազիանական ծրագրին Իրանի ունեցած կարիքը և այն պաշտոնապես ճանաչում է:

«Նիդերլանդական ընկերությունները պատրաստ են նոր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու էներգետիկայի ոլորտներում համագործակցել Իրանի հետ», նշել է Նիդերլանդների ԱԳ նախարարը: