Ամիր Աբդոլլահյան. Իրանը կշարունակի Սիրիայի հանդեպ իր հովանավորությունը
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է, որ մինչև ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը, Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին համակողմանի աջակցություն ցուցաբերելու ԻԻՀ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա :
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրն ընդգծել է, որ ԻԻՀ-ն Սիրիային աջակցելու է ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհին և օժանդակություն է ցուցաբերելու այդ երկրի ժողովրդին ու վերակառուցմանը: «Ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Սիրիային ցուցաբերվող Իրանի աջակցությունն ԻԻՀ ազգային անվտանգության ու տարածաշրջանի կայունության ուղղությամբ ընդունված ճիշտ ու հաշվված որոշում է». ասել է նա:
Վերջին շրջանում ԻԻՀ-ի խորհրդատվական օժանդակությունների շնորհիվ, Սիրիան կարողացավ հաղթել ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով Եմենի ճգնաժամին ասել է. «Եմենի դեմ ոտնձգությունը շարունակելով, սաուդցիները շարունակում են ռազմավարական սխալ թույլ տալ»:
«Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների ու նրանց դաշնակիցների կողմից Եմենի շրջափակումը աղետալի պայմաններ է առաջացրել Եմենում»,-հավելել է Ամիր Աբդոլլահյանը: