Ֆրանսիայի ԱԳ նախարարը կժամանի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i85815-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_կժամանի_Թեհրան
Կիրակի երեկոյան Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կիրակի երեկոյան Թեհրան է ժամանելու ՝ Իրանի պետայրերի հետ բանակցելու նպատակով: Տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 04, 2018 11:02 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը կժամանի Թեհրան

Կիրակի երեկոյան Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կիրակի երեկոյան Թեհրան է ժամանելու ՝ Իրանի պետայրերի հետ բանակցելու նպատակով: Տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Բահրամ Ղասեմին ավելացրել է.«Իրան կատարվելիք երկօրյա այցի ընթացքում, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և ԻԻՀ ԱԳ նախարար  Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպումներին քննարկվելու են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբի հարցեր»:

Ավելի վաղ, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել էր, որ Ժան Իվ Լե Դրիանը  մասնակցելու է մարտի 5-ից 8-ը Իրանի ազգային թանգարանում կայանալիք «Լուվրը Թեհրանում» ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ֆրանսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ այդ երկրի ԱԳ նախարարի այցի օրակարգում է Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնի Իրան կատարվելիք այցի նախապատրաստումը: