ՀԳՀԾ-ի գործադրումից հետո, մեծացել է Իրան-Բրիտանիա առևտրափոխանակումների ծավալը
Իրանում Բրիտանիայի դեսպանն ասել է.«2015 թվականին, ՀԳՀԾ-ի գործադրումից հետո, կրկնապատիկ կամ եռապատիկ մեծացել է Իրան-Բրիտանիա առևտրափոխանակումների ծավալը»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Խորասան Ռազավի նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի փոխտնօրեն՝ Հոսեյն Մահմուդիի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ՀԳՀԾ-ի իրագործումից հետո, մեծ առաջընթաց է արձանագրվել երկու երկրի տնտեսական հարաբերություններում, Իրանում Բրիտանիայի դեսպան Նիկոլաս Հափթոնն ասել է.«Բրիտանիայի կառավարությունը վճռակամ է կատարելապես հովանավորել ՀԳՀԾ-ն և ապագայում ևս մեծացնել Իրանի հետ առևտրի ծավալները»:
Իրանում Բրիտանիայի դեսպանն անբավարար է համարել երկու երկրի առևտրափոխանակումների ծավալը, նշելով, որ այն կարող է զգալիորեն մեծանալ: