Իրան. «Բրիտանիայի կառավարությունը պետք է երաշխավորի Լոնդոնում Իրանի դեսպանության անվտանգությունը»
(last modified Sun, 11 Mar 2018 14:05:37 GMT )
Մարտ 11, 2018 17:35 Asia/Tehran
  • Իրան. «Բրիտանիայի կառավարությունը պետք է երաշխավորի Լոնդոնում Իրանի դեսպանության անվտանգությունը»

Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է. «Բրիտանիայի կառավարությունը պետք է երաշխավորի, որ Լոնդոնում Իրանի դեսպանության վրա հարձակվողները վերահսկողության տակ են գտնվում և այլևս սպառնալիք չեն ներկայացնում»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բրիտանիայում Իրանի դեսպանության վրա հարձակման դեպքի մասին Համիդ Բաիդինեժադն ասել է․ «Ներքին ու միջազգային օրենքների խախտում համարվող այդ դեպքն ապացուցեց, որ ընդդիմադիրները հստակ նպատակներով էին իրագործել այդ հարձակումը»:

Բաիդինեժադը նշել է, որ բողոքարարներից չորսը ձերբակալվել են։ Սակայն հարց է ծագում թե նրանք ինչու են ազատ արձակվել:

Բաիդինեժադը հույս է հայտնել, որ ոստիկանության հետ նիստի արդյունքերը կփարատեն բոլոր մտահոգությունները։

Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա հարձակվողները իրենց «Շիրազի» կոչվող խմբավորման կողմնակիցներ են համարել։ Այդ խմբավորումը հայտնի է նաև «Բրիտանական շիաներ» անվամբ։