Իրանը հաջող փորձ ունի ահաբեկչության դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/iran-i86447-Իրանը_հաջող_փորձ_ունի_ահաբեկչության_դեմ_պայքարում
Իրանի նախագահի աշխատակազմի համակարգման հարցերով տեղակալն ասել է. «Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում Իրանը եզակի դեր ունի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2018 17:57 Asia/Tehran
  • Իրանը հաջող փորձ ունի ահաբեկչության դեմ պայքարում

Իրանի նախագահի աշխատակազմի համակարգման հարցերով տեղակալն ասել է. «Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում Իրանը եզակի դեր ունի»:

Ալի Ասղար Ահմադին ահաբեկչության դեմ պայքարում ԻԻՀ դերակատարության մասին նշել է. «Իրանը Իրաքի ու Սիրիայի իշխանությունների խնդրանքով ազդեցիկ դերակատարություն է ունեցել ահաբեկչության դեմ պայքարում։ Ահաբեկիչների դեմ պայքարի փորձը Իրանը տրամադրել է բարեկամ երկրներին»:

Նշելով, որ Իրանն ինքը ահաբեկչական քայլերի զոհ է դարձել, Ահմադին հստակեցրել է.«Վերջին տարիներին «Ալ-Ղաիդա»-ի ու «ԻԼԻՊ»-ի նման ահաբեկչական խմբավորումներ ձևավորվեցին և Իրանը մեծ ռեսուրսներ ծախսեց դրանց դեմ պայքարելու համար»:

«Իսլամական հեղափոխության հիմքը դրված է ահաբեկչության դեմ պայքարի և կրոնի վրա, այդ իսկ պատճառով ԻԻՀ-ը պայքարում է ահաբեկչություն կոչվող ցանկացած երևույթի դեմ»․ նշել  է Ահմադին: