Իրանը ձգտում է ամրապնդել իր պաշտպանական ու զսպիչ ուժը
https://parstoday.ir/hy/news/iran-i86509-Իրանը_ձգտում_է_ամրապնդել_իր_պաշտպանական_ու_զսպիչ_ուժը
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«Իրանը շարունակում է ջանքեր գործադրել իր պաշտպանական ու զսպիչ ուժն ամրապնդելու ուղղությամբ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 12, 2018 17:56 Asia/Tehran
  • Իրանը ձգտում է ամրապնդել իր պաշտպանական ու զսպիչ ուժը

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«Իրանը շարունակում է ջանքեր գործադրել իր պաշտպանական ու զսպիչ ուժն ամրապնդելու ուղղությամբ»:

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին այսօր Թեհրանում Նիդերլանդների դեսպան Սուզաննա Թերստալի  հետ հանդիպման ժամանակ նշել է. «Իրանն իր Սրբազան պաշտպանության ութամյա փորձով (Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմ) հանգել է այն եզրակացությանը, որ առանց պաշտպանական ու զսպիչ ուժի չի կարող ապահովել իր ազգային անվտանգությունը»:

Իրանի պաշտպանության նախարարը տարածաշրջանի անկայուն վիճակի պատճառը վերտարածաշրջանային ուժերի միջամտության արդյունքն է համարել:

«Տարածաշրջանային ճգնաժամերն առաջացել են օտարերկրյա ուժերի միջամտության ու օկուպացիայի և երկակի վերաբերմունքի արդյունքում»․ հստակեցրել է Իրանի պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով Իրանի կողմից Եմենին հրթիռ տրամադրելու կապակուցությամբ ԱՄՆ-ի զավեշտալի հայտարարությանը, գեներալ Ամիր Հաթամին նշել է.«Ամերիկացիների ու նրանց դաշնակիցների հայտարարությունն իրականում նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Եմենում իրականացվող ոճրագործություններից»:

Հանդիպման ժամանակ Թեհրանում Նիդերլանդների դեսպան Սուզաննա Թերստալը նշելով, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել իր պաշտպանական հարաբերություններն Իրանի հետ, ասել է. «Նիդերլանդները ցանկանում է, որ ողջ աշխարհում խաղաղություն ու անվտանգություն լինի, ինչը մեծ նշանակություն ունի այս  երկրի իշխանությունների համար»: