Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժմիը կպարզեցվի
https://parstoday.ir/hy/news/iran-i86709-Իրանի_և_Ադրբեջանի_միջև_վիզային_ռեժմիը_կպարզեցվի
Իրանի ԱԳՆ-ն ասել է.-«Ադրբեջան մեկնող իրանցիները կկարողանան օգտագործել օդանավակայանում վիզա ստանալու հնարավորությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2018 12:49 Asia/Tehran
  • Իրանի և Ադրբեջանի  միջև վիզային ռեժմիը կպարզեցվի

Իրանի ԱԳՆ-ն ասել է.-«Ադրբեջան մեկնող իրանցիները կկարողանան օգտագործել օդանավակայանում վիզա ստանալու հնարավորությունը»:

Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի քառակողմ նիստի ավարտից հետո, հինգշաբթի օրը Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է.«Իրանն ազատականացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի և Վրաստանի հետ: Իսկ մոտ ապագայում իրանցիները կկարողանան օգտագործել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը»:

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու  Չավուշօղլուի և Վրաստանի փոխվարչապետ Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, Մոհամեդ Ջավադ  Զարիֆն ասել է «Քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ժողովրդական հարաբերությունների ընդլայնման և զբոսաշրջության զարգացման հարցերը»:

Զարիֆե հավելել է. «Այսօր, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև տուրիստական հարաբերությունները ավելացել են և հետագա քառակողմ նիստում այդ հարցերն ավելի մանրամասն կքննարկվեն»: