Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i86811-Իրանը_պաշտպանում_է_տարածաշրջանի_բոլոր_երկրների_իրավունքները
Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է ցանկացած միջամտություն տարածաշրջանի այլ երկրների իրավունքների նկատմամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2018 08:41 Asia/Tehran
  • Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքները

Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է ցանկացած միջամտություն տարածաշրջանի այլ երկրների իրավունքների նկատմամբ»:

Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կոմսիշվլիի,  և  Վրաստանի փոխարտգործնախարար Դավիտ Զալքալինի հետ Թբիլիսիում  ունեցած հանդիպման ժամանակ Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ահմեդ Ալիռեզա Բեյգին կոչ է արել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: 

Ալիռեզա Բեյգին  հավելել է. «Տարածաշրջանային և վերատարածաշրջանային բոլոր երկրները պարտականություններ ունեն միմյանց նկատմամբ, և այս առումով Իրանը միշտ պաշտպանել է տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքները`  իրենց սահմանները պահպանելու համար:

Վրացական պաշտոնյաները գոհունակություն են հայտնել Իրանի պաշտոնատարների այդ երկիր կատարած այցի և  երկու երկրների միջև բարի, անկեղծ և կառուցողական հարաբերությունների կապակցությամբ:

Վրաստանի իշխանությունները կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը, հարաբերությունների հետագա խթանումը և միմյանց հնարավորությունների օգտագործման կարողությունները: