Վերջին 40 տարիներին Իրանն ընդունել է ավելի քան երեք միլիոն փախստականների
Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովին մասնակցող Իրանի պառլամենտական պատվիրակության անդամն ասել է .«Հարևան երկրներում տիրող ճգնաժամային իրավիճակի և օտարերկրյա ռազմական միջամտությունների պատճառով, վերջին 40 տարիներին Իրանն հարևան երկրներից, մասնավորապես՝ Աֆղանստանից, ընդունել է ավելի քան երեք միլիոն փախստականների:
Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի ընթացքում, Ղոլամալի Ջաաֆարզադե Իմենաբադին ասել է.«Իրանն ավելի քան 300 միլիոն դոլար է ծախսել փախստականների ուսման համար: Անօրինական ներգաղթյալների վերաբերյալ օրենքները վեր են Իրանի կառավարության միջազգային հանձնառություններից»:
«Այնպիսի պայմաններում, երբ Իրանը դիմագրավում էր շրջափակումների, պատերազմի ու քաղաքական ճնշումների խնդիրները, երկրում օտարերկրյա փախստականների կրթության մակարդակը բարձացել է 66 տոկոսի: Ներգաղթյալ ոչ մի երեխա Իրանում կրթվելու հնարավորություն զրկված չէ».-ասել է իրանական պատվիրակության անդամը:
Իսլամական խորհրդարանի պատգամավորն անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի օկուպացմանը և ավելի քան հինգ միլիոն պաղեստինցիների անօթևանությանն, ասելով.«Այդ փախստականներն ապրում են ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն UNRWA-ի տրամադրած աջակցություններով: Այդ փախստականները վերջին 70 տարիներին զրկված են եղել իրենց հիմնական իրավունքներից»:
Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովը մեկնարկել է մարտի 24-ից ՝ Ժնևում: