Էրդողանը դիմավորել է ԻԻՀ նախագահին
Ապրիլի 3-ին, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին մեկնել է Անկարա։ Չորեքշաբթի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմավորել է ԻԻՀ նախագահին:
Թուրքիայում Ռոհանիին առանձին հանդիպում է ունենալու Էրդողանի հետ: ԻԻՀ նախագահը նաև մեկ այլ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
3 նախագահները քննարկելու են Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներում հրադադարը պահպանելու խնդիրը։ Կարծարծվի նաև Աստանայում կայացած համաձայնության իրագործման գործընթացը և Սոչիի եռակողմ նիստի արդյունքների քննարկումը։
Հանդիպմանը ներկա կլինեն նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովը և Չավուշօղլուն: