Թեհրանում կկայանա «Ֆաջր» միջազգային կինոփառատոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i88010-Թեհրանում_կկայանա_Ֆաջր_միջազգային_կինոփառատոնը
«Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրենը հայտարարել է, որ 180 հրավեր է հղվել արտասահմանյան փառատոների ներկայացուցիչներին՝ Իրանում կայանալիք «Ֆաջր» միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 05, 2018 12:16 Asia/Tehran
  • Թեհրանում կկայանա «Ֆաջր» միջազգային կինոփառատոնը

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրենը հայտարարել է, որ 180 հրավեր է հղվել արտասահմանյան փառատոների ներկայացուցիչներին՝ Իրանում կայանալիք «Ֆաջր» միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար:

Իրանի ռադիո_հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մահսա Ֆարիբան ասել է.-«Այս տարի միջազգային փառատոնների մեծ թվով ներկայացուցիչներ, ինչպիսիք են Նանթը, Բրիսբինը, Դուբլինը, Պուսանը, Լուկառնոն, Սան Սեբաստիանը, Թալիննը, Ժնևը, Ստամբուլը, Ստոկհոլմը և Եվրասիան, գալիս են Իրան` մասնակցելու 36-րդ «Ֆաջր»  միջազգային կինոփառատոնին»: 

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրենն ասել է.«Ասիական երկրներից փառատոնին կմասնակցեն Արևելյան Ասիայի երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Մալազիան, ինչպես նաև Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները»:

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա,  2018 թ ապրիլի 19-27-ը , (Ֆարվարդինի 30-ից մինչև օրդիբեհեշտի 7-ը, 1397 թ.) Թեհրանում: