Իրանի ԱԳ նախարար. Եմենի ճգնաժամի պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը «Բի Բի Սի»-ի արաբերեն բաժնին տված հարցազրույցում ընդգծել է, որ ԻԻՀ-ն մշտապես Եմենի ճգնաժամի կարգավորմանը սատարելու պատրաստակամություն է հայտնել: Նա ասել է. «Եմենի ճգնաժամի համար ցանկացած լուծում պետք է ձեռք բերվի երկխոսության և եմենցիների միջև բանակցության միջոցով և արտաքին կողմերն իրենց ցանկությունները թելադրելու փոխարեն պիտի փորձեն հանգել դիվանագիտական լուծման»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «ԻԻՀ-ն Եմենի ճգնաժամը սկսվելուց ի վեր դրա կարգավորման համար Արաբիայի հետ երկխոսության ցանկություն է հայտնել, ինչը մերժվել է սաուդցիների կողմից»:
«Արաբիան Իրանի առաջարկի հետ հակառակեց այն պատճառով, որ հույս ուներ Եմենում արագ հաղթանակի հասնել: Սակայն այդպես չեղավ»,-նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
Զարիֆը հավելել է. «Եմենի դեմ Արաբիայի ռազմական հարձակումն սկսվելուց հետո էլ այդ երկրում հրադադար հաստատելու և եմենական խմբերի միջև ուղղակի բանակցության առաջարկը ներկայացվել է Իրանի կողմից, որի հետ սաուդցիները կրկին հակառակեցին»:
«Դեռևս առկա է Եմենի ճգնաժամի կարգավորման համար դիվանագիտական լուծման հանգելու հնարավորություն և եթե Արաբիան ձգտում է Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, Իրանը կարող է աջակցել այդ հարցում»,-եզրակացրել է ԻԻՀ ԱԳ նախարարը: