Վելայաթի .«Իրանի և Չինաստանի հարաբերությունները զարգանում են»
Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը Իրանի և Չինաստանի հարաբերությունները գնահատել է կառուցողական, ռազմավարական ու զարգացող:
Կիրակի ապրիլի 15-ին Չինաստանի ԱԳ նախարարության խորհրդակցական կոմիտեի անդամ ՝ Ջի Փիյինգի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Վերջին տարիներին Չինաստանի տարբեր պետայրերի հետ կառուցողական հանդիպումներ եմ ունեցել, որոնք նպաստել են Թեհրան-Պեկին երկկողմ հարաբերությունների խորացմանը»:
Ջի Փիյինգը բարձր է գնահատել երկու երկրի հարաբերությունների դրական գնահատումն, ասելով.«Իրանի և Չինաստանի հարաբերությունները հազարավոր տարիների անցյալ ունեն: Երկու երկիրը միացվել են Մետաքսի ճանապարհով»:
Չինաստանի ԱԳ նախարարության խորհրդակցական կոմիտեի անդամը հույս է հայտնել, որ Թեհրանի և պեկինի փոխհարաբերություններն ընդլայնվելու են:
Հանդիպմանը կողմերը ցանկացել են գիտական, տեխոնոլոգիական ու համալսարանական դաշտերում հարաբերությունների զարգացումը:
Հանդիպմանը մտքերի փոխանակում է կատարվել տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով հարցերի շուրջ: