Էբթեքար.«Իրանի կանայք առաջադիմում են»
https://parstoday.ir/hy/news/iran-i88938-Էբթեքար._Իրանի_կանայք_առաջադիմում_են
Ընտանիքի ու կանանց հարցերով Իրանի նախագահի օգնականը կարևորել է կայուն զարգացման հարցում ընտանիքի դերին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 17, 2018 19:38 Asia/Tehran
  • Էբթեքար.«Իրանի կանայք առաջադիմում են»

Ընտանիքի ու կանանց հարցերով Իրանի նախագահի օգնականը կարևորել է կայուն զարգացման հարցում ընտանիքի դերին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության գործադիր տնօրեն Ֆումզիլե Մալմբոյի հետ Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ, Ընտանիքի ու կանանց հարցերով Իրանի նախագահի օգնականն անդրադարձել է լիբերալիզմի, սոցցանցերի տարածման և միջանձնային հարաբերությունների պակասելու բերումով ընտանքներում առաջացած փոփոխություններին:

Մաասումե Էբթեքարը հավելել է.«Իրանում այժմ ուշադրության կենտրոնում են երկխոսությունն ընտանիքում և միջսերնդային երկխոսության խնդիրները»:

Շվեդիայի կանաց ոլորտի մասնագիտական գործակալության գլխավոր տնօրեն Լենք Ագի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԻԻՀ-ի զարգացման 6-րդ ծրագրին, Մասումէ Էբթեքարը նշել է, որ քենդերային հավասարությունն Իրանի ազգային առաջնահերթություններից է:

Շվեդիայի փոխվարչապետ Մարգութ Վալստրոմի հրավերով Մասումե Էբթեքարը այցելել է Շվեդիա: