Իրանի առաջնորդ .«Պետք է Թեհրանի և Ղոմի կրոնագիտական ուսումնարաններում տարածել փիլիսոփայությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i89626-Իրանի_առաջնորդ_._Պետք_է_Թեհրանի_և_Ղոմի_կրոնագիտական_ուսումնարաններում_տարածել_փիլիսոփայությունը
Հանգուցյալ Աղա Ալի Զանուզիի մեծարմանը նվիրված Թեհրանի Հաքիմի համագումարի կազմակերպիչների հետ ունեցած հանդիպմանը, հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է .«Պետք է Թեհրանի և Ղոմի կրոնագիտական ուսումնարաններում տարածել փիլիսոփայությունը և ռացիոնալ գիտությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2018 11:43 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ .«Պետք է Թեհրանի և Ղոմի կրոնագիտական ուսումնարաններում տարածել փիլիսոփայությունը»

Հանգուցյալ Աղա Ալի Զանուզիի մեծարմանը նվիրված Թեհրանի Հաքիմի համագումարի կազմակերպիչների հետ ունեցած հանդիպմանը, հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է .«Պետք է Թեհրանի և Ղոմի կրոնագիտական ուսումնարաններում տարածել փիլիսոփայությունը և ռացիոնալ գիտությունը»:

Ապրիլի 23-ին Թեհրանի Հաքիմի համագումարի կազմակերպիչների հետ հանդիպմանը գերապատիվ առաջնորդի ունեցած ելույթի բովանդակությունը հրապարակվել է չորեքշաբթի ՝ համագումարի վայրում:

Համագումարն իր աշխատանքը սկսել է Թեհրանի հարավային  Աբդոլազիմ Հասանիի դամբարանում: Համագումարի փակման արարողությունը տեղի է ունենալու հինգշաբթի օրը ՝ Թեհրանի հարավային Ղոմ քաղաքում:

Գոհունակություն հայտնելով իսլամական հեղափոխությունից հետո կրոնական գիտությունների ուսումնարաններում ռացիոնալ գիտությունների զարգացման կապակցությամբ, Այաթոլլահ Խամենեին նշել է.«Քննադատությունը և նորարարությունը խթանելու են այս գիտությունների զարգացումը: Հանգուցյալ Աղա Ալի Զանուզին քննադատող խառնվածք  և ռացիոնալ գիտությունների ոլորտում ասելիք ուներ: Մեծարման այս միջոցառումը փաստորեն նվիրված է մտային գաղափարախոսության զարգացման մեծարմանը»:

«Չափազանց կարևոր է , որ կրոնագիտական կենտրոննը երիտասարդներին ռացիոնալ գիտությունների ուսումնասիրման և փիլիսոփայության կողմը գրավեն».-ասել է Նորին Վսեմություն առաջնորդը:

«Հաքիմ» անվամբ հայտնի Աղա Ալի Զանուզին եղել է փիլիսոփայության ու իսլամական իմաստնասիրության ոլորտում երևելի դեմքերից մեկը: