Մեծահարգ առաջնորդի արտահայտությունները Չինաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծեց, որ 25-ամյա ռազմավարական հարաբերությունների համար Իրանի ու Չիաստանի նախագահների համաձայնությունը իրավացի ու իմաստալի է:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Ն Վ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը՝ Թեհրանում, Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ակնարկելով Իրանի ու Չինաստանի երկու ժողովուրդների առևտրական ու մշակութային վաղեմի հարաբերություններին, ասաց, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը շարունակ ձգտել են Չիաստանի նման անկախ ու վստահելի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին էներգիան համարել է աշխարհում կարևոր հարցերից մեկը և ընդգծել է. «Իրանը տարածաշրջանում միակ անկախ երկիրն է, որ էներգիայի ոլորտում կարող է վստահելի լինել, քանզի հակառակ տարածաշրջանի որոշ երկրների էներգիայի ոլորտում Իրանի քաղաքկանությունը չի ազդվում ոչ-իրանական որևէ գործոնից»:
«Իրանի ժողովուրդը երբևե չի մոռանալու շրջափակումների շրջանում Չինաստանի համագործակցությունը և միավորված Չինաստանը համարվում է ԻԻՀ-ի քաղաքականության սկզբունքային ու անվիճելի տարրերից»,-ասել է իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը նշելով այն կետը, որ արևմուտքցիները երբևե չեն կարողացել շահել Իրանի ժողովրդի վստահությունը:
Նա նաև ցավ հայտնելով տարածաշրջանում տիրող ներկա անհանդարտություններից, ներկա իրավիճակը համարեց արևմուտքցիների սխալ քաղաքականությունների, ինչպես նաև իսլամի մասին շեղված ու սխալ ընկալման արդյունքը և ասաց. «Խոհեմ համագործակցությամբ պիտի կանխել ներկա իրավիճակը»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին տարածաշրջանի որոշ երկրներին շեղված գաղափարների գլխավոր ակունքը համարելով ընդգծեց. «Արևմուտքցիները այս գաղափարի հիմնական ակունքի և ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու փոխարեն ճնշման տակ են դրել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մուսուլմաններին, մինչդեռ ահաբեկիչները լիովին խորթ են իսլամական ճիշտ մտածողության հետ»:
Չինաստանի նախագահն էլ այս հանդիպման ժամանակ անհրաժեշտ համարեց ահաբեկչությանը և տարածաշրջանի բարդ հարցերը դիմագրավելու համար Իրանի ու Չինաստանի միջև անվտանգության համագործակցությունների գործընթաց առաջացնելը և ասաց. «Իրանի ու Չինաստանի երկկողմ համագործակցությունները փոխադարձ շահերի հիման վրա պիտի շարուակ ընդլայնվեն»:
Շի Ջին Փինգը Իրանի միջուկային հարցում Չինաստանի հովանավորությունը, ինչպես նաև միավորված Չինաստանի հանդեպ Իրանի ցուցաբերած պաշտպանությունը երկու երկրի փոխադարձ վստահության ու անկախ քաղաքականությունների օրինակը համարեց և ավելացրեց. «Չինացիները շրջափակումների շրջանի նման այսօր էլ՝ շրջափակումների չեղարկումից հետո պատրաստ են ընդլայնել բոլոր բնագավառներում համագործակցությունները»:
Չինաստանի նախագահը նաև իմաստավոր ու հեռատեսական համարելով իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի արտահայտւթյուններն, ընդգծեց, որ Չինաստանի ժողովուրդը բարեկամական ու անկեղծ վեաբերմունք ունի նրա հանդեպ: