Իրանն ու ԵՄ-ն Եմենի ճգնաժամի հարցով երկխոսություն են ունեցել
Քաղաքական հարցերում Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Եմենի ճգնաժամի կապակցությամբ Իրանի ու եվրոպական չորս երկրների նիստից հետո ասել է. «Այս երկխոսության նպատակը Եմենի ճգնաժամի ծավալների քննարկումը և այդ ճգնաժամի կարգավորման լուծմանն ուղղված ջանքերն են եղել»:
Հոսեյն Ջաբերի Անսարին հավելել է. «Եմենի ճգնաժամը մասնավորապես հումանիտար առումով սարսափելի ծավալներ է ստացել և հումանիտար ծավալուն աղետն ու Եմենի ժողովրդի լուռ մահն ակնհայտ է»:
«ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականության նպատակներից մեկը Եմենի ճգնաժամին վերջ տալուն ուղղված ջանքն է»,-հայտարարել է քաղաքական հարցերում Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը:
Հոսեյն Ջաբերի Անսարին ընդգծել է. «Եվրոպական չորս երկրների և ընդհանուր առմամբ ԵՄ-ի հետ Իրանի երկխոսությունը տեղավորվում է Եմենի ճգնաժամի կարգավորմանը սատարելուն ուղղված Իրանի ջանքերի շրջանակում»:
«Հռոմում եվրոպական կողմի հետ երկխոսություն տեղի ունեցավ Եմենի ճգնաժամի ներկա կացությունից փրկվելու համար հստակ քայլերի շուրջ »,-հայտարարել է քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնականը հիշեցրել է, որ Եմենի հարցով Իրանի ու ԵՄ-ի երկխոսության առաջին շրջանը տեղի ունեցավ 2018 թվականի փետրվարին Մյունխենում, իսկ երկրորդը՝ հինգշաբթի օրը՝ Հռոմում: Նա ասել է. «Երկխոսության երրորդ շրջանը տեղի կունենա ռամազան ամսվա ավարտին, հունիսի երկրորդ կեսին՝ Բրյուսելում, ԵՄ-ի հյուրընկալությամբ»: