Զարիֆ .«Իրան-Չինաստան հարաբերությունները միշտ լավ են եղել»
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրան-Չինաստան հարաբերությունները միշտ լավ ու դրական են եղել , իսկ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, այդ կապերն առանձնակի նշանակություն են ստացել»:
Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալություն, կիրակի օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Պեկինում հանդիպում-զրույց է ունեցել արևմտյան Ասիայի ու հյուսիսաֆրիկյան երկրների գծով Չինաստանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Դենգ Լիի հետ:
Նախարար Զարիֆն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը ՝ կարևորելով երկու երկրի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները:
ԻԻՀ ԱԳ նախարարը Չինաստան է այցելել՝ այդ երկրի ղեկավարների հետ Միջուկային համաձայնության շուրջ մտքերի փոխանակում կատարելու և Իրանի ժողովրդի շահերը պահպանելու դեպքում գործարքի շարունակման տարբեր կողմերը քննարկելու նպատակով:
ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպելու է նաև Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը սկսել է իր սեղմ շրջագայությունը Չինաստան, Ռուսաստան և Բելգիա: Առաջին կանգառում նա բանակցելու է Չինաստանի պետայրերի հետ: