Զարիֆ .«Իրան-Չինաստան հարաբերությունները միշտ լավ են եղել»
https://parstoday.ir/hy/news/iran-i91384-Զարիֆ_._Իրան_Չինաստան_հարաբերությունները_միշտ_լավ_են_եղել
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրան-Չինաստան հարաբերությունները միշտ լավ ու դրական են եղել , իսկ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, այդ կապերն առանձնակի նշանակություն են ստացել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 07:35 Asia/Tehran
  • Զարիֆ .«Իրան-Չինաստան հարաբերությունները միշտ լավ են եղել»

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրան-Չինաստան հարաբերությունները միշտ լավ ու դրական են եղել , իսկ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, այդ կապերն առանձնակի նշանակություն են ստացել»:

Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալություն, կիրակի օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Պեկինում հանդիպում-զրույց է ունեցել արևմտյան Ասիայի ու հյուսիսաֆրիկյան երկրների գծով Չինաստանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Դենգ Լիի հետ:

Նախարար Զարիֆն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը ՝ կարևորելով երկու երկրի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները:

ԻԻՀ ԱԳ նախարարը Չինաստան է այցելել՝ այդ երկրի ղեկավարների հետ Միջուկային համաձայնության շուրջ մտքերի փոխանակում կատարելու և Իրանի ժողովրդի շահերը պահպանելու դեպքում գործարքի շարունակման տարբեր կողմերը քննարկելու նպատակով:

ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպելու է նաև Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը սկսել է իր սեղմ շրջագայությունը Չինաստան, Ռուսաստան և Բելգիա: Առաջին կանգառում նա բանակցելու է Չինաստանի պետայրերի հետ: