Զարիֆ. «Իրանը և Չինաստանը երկու բարեկամ ու ռազմավարական գործընկերներ են»
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Չինաստանը և Իրանը երկու բարեկամ ու ռազմավարական գործընկերներ են, որոնք միշտ միասին են»:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը կիրակի օրը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը բանակցել ու մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի՝ հատկապես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ:
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանը և Չինաստանը բոլոր բնագավառներում լայն համագործակցություն ունեն: Չինաստանը Իրանի ամենախոշոր առևտրային գործընկերն է»:
Զարիֆը հավելել է. «Դուրս գալով միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգները բացահայտորեն խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը»:
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին ՀԳՀԾ-ն անվանել է միջազգային բազմակողմ համաձայնություն։ Վերջինիս համոզմամբ բոլոր կողմերը պարտավոր են հարգել այն:
Նա ընդգծել է. «Շատ երկրներ և միջազգային հանրության անդամներ դժգոհ են ՀԳՀԾ-ից դուրս գալու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունից և չեն աջակցում դրան»: